Անժելա Թովմասյանի դեմ գո՞րծ եք փորձում հարուցել․․․հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է

Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել մեր գործընկեր լրագրողի դեմ․․․Ամոթ, չկա՞․․․, Փաստ է, որ չկա, օրենք, էդ էլ չկա՞, մեկ ձեռքի հրահանգով գործե՞ր եք կարում, զանգել- գոռացել-հանձնարարե՞լ է․․․ Իսկ ո՞վ էր կասկածում․․․․․Այս մասին ֆեյսբուքում գրել է Մարգարիտ Եսայանը․

«Իրական հանցագործները, երկիրը թշնամիներին հանձնածները, բոլոր պետական համակարգերում խառնաշփոթ առաջացրածները, մի ամբողջ ժողովրդի սեւերի ու սպիտակների բաժանածները, ատելությունը տիրաժավորածները, եղբորը եղբոր հետ թշնամացրածները, մի ամբողջ հայրենիք անորոշության եւ պատերազմի վտանգի մեջ ներքաշածները, «խաղաղություն »խոստացած, բայց պատերազներով մարդկանց սպառնացողները, միջաձնային եւ միջազգային բոլոր հարթակներում հարաբերություններ վատացրածները, Եռաբլուրը ջահել մարմիններով լցրածները, վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի մեջ անորոշություն եւ մտահոգություններ սերմանածները, երկիրը բաց վերք դարձրածները, ցինիկաբար հոխորտացողները/չշարունակեմ, ինքներդ էլ կարող եք շարքը շարունակել/,․․․․ Այս մաս

Այո, հենց սրանք եւ իրենց խամաճիկային թելերը քշողները <վիդիտե լի> , կրկին իրենց վախերը փորձում են դրսեւորել քրեական գործեր հարուցելով, մարդկանց դեմ ինչ-ինչ սանկցիաներ իրականացնելով, իրենց դավաճան ձեռքերով հիմա էլ ազատ խոսքը, ազատ միտքը, կարծիք եւ տեսակետ հայտնելու մարդու, լրագրողի ազատ եւ դեմոկրատական իրավունքն են ոտնահարում,փորձելով լռեցնել ազատ խոսքը․․․․

Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել մեր գործընկեր լրագրողի դեմ․․․Ամոթ, չկա՞․․․, Փաստ է, որ չկա, օրենք, էդ էլ չկա՞, մեկ ձեռքի հրահանգով գործե՞ր եք կարում, զանգել- գոռացել-հանձնարարե՞լ է․․․ Իսկ ո՞վ էր կասկածում․․․․․

Անժելա Թովմասյանի դեմ գո՞րծ եք փորձում հարուցել․․․

Ինչո՞ւ, որովհետեւ ինքը ի տարբերություն ձեզ, հայրենիքը սիրո՞ւմ է, որովհետեւ պայքարո՞ւմ է ներսի եւ դրսի թշնամիների դեմ, որովհետեւ ազա՞տ է խոսում, որովհետեւ չի ներում եւ չի ընդունում դավաճանությո՞ւնը, հայրենիքը առքուվաճառքի օբյեկտ դարձնե՞լը․․․

Անժելա Թովմասյանին աջակցում եւ աջակցելու եմ , թեպետ ինքն այնքան ուժեղ է եւ ինքնաբավ, որ չունի աջակցության կարիք․․Էս դեպքում այդ աջակցությունը մեզնից յուրաքանչյուրին է հարկավոր․․․․Եթե հիմա լռենք եւ թույլ տանք, որ դրանք ինչ ուզեն, ոնց ուզեն անեն, մենք ո՞վ կլինենք դրանից հետո․․․

Խոսքը իմ ընկեր Անժելա Թովմասյանի մասին է, բայց եւ խոսքը մասնավոր անձի մասին չէ։ Խոսքը երկարամյա , հայտնի եւ ճանաչված լրագրողի, չորրորդ իշխանության ներկայացուցչի, կայքի խմբագրի, լրատվական ակումբի ղեկավարի եւ վարողի մասին է․․․

Եւ եթե ԶԼՄ-ների իրավունքների ջատագովները, հկներն ու այլք, այսօր չպաշտպանեն լրագրողի շահերը, չկանգնեն նրա կողքին, վաղը իրենց դեմ են գործեր հարուցնելու․․․․

Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․․․․»

դիտվել է 1063 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am