Արգելել են պատգամավորների ազգականներին որպես օգնական նշանակել
AFP գործակալության փոխանցմամբ,Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին: Արգելքը հետագայում կդառնա քաղաքական և հասարակական կյանքի Էթիկայի մասին օրենքի հոդվածներից մեկը, որն այժմ քննարկվում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից: Քաղաքական կյանքի Էթիկայի մյասին օրենքի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է նախընտրական արշավի ժամանակ: Դրա պատճառը «Պենելոպագեյթ» սկանդալն է: Այն բորբոքվել է այն բանից հետո, երբ Le Canard Enchaine թերթը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, երկար ժամանակ նրա օգնական է նշանակված եղել Ազգային ժողովում: Պենելոպան ստացել է մեծ աշխատավարձ՝ չկատարելով որևԷ աշխատանք և չհայտնվելով Ազգային ժողովում:
