ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայի համար 820 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության փաթեթի մասին
ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինայի համար 820 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի հատկացման մասին: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Կմատակարարվեն նոր զենիթահրթիռային NASAMS համալիրներ և հակահրետանային ռադարներ: Պենտագոնը կտրամադրի նաև հավելյալ զինամթերք միջին հեռահարության HIMARS հրթիռային համակարգերի և 150 հազար արկ՝ հրետանու համար:
