«Կա՛մ սպանել են և նոր կախել, կա՛մ կախել են, որ սպանեն». զինվորի հարազատները պատմել են վերջին դեպքերի մասին

2017 թ. հուլիսի 23-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է armlur.am-ը։ ՀՀ քննչական կոմիտեի տարածված տեղեկատվության համաձայն՝ չորրորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ հաստատեց զինծառայողի հարազատների հետ՝ զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով: Ըստ հարազատի հայտնած տեղեկատվության՝ Վարդան Մելքոնյանը ծառայում էր «Նուբարաշեն» զորամասում արդեն 1 տարի եւ 2 ամիս եւ ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել, բավականին հանգիստ բնավորություն է ունեցել: Այդ ժամանակահատվածում արձակուրդի նպատակով տուն է եկել 3 անգամ եւ այդ ընթացքում եւս որեւէ դժգոհություն հարազատները չեն նկատել: Ըստ հարազատի՝ Վարդանը ամեն երեկո հեռախոսով զրուցել է մոր հետ: Դեպքի նախորդ օրը՝ 2017թ-ի հուլիսի 22-ին, մեկ օրով արձակուրդ է ստացել և ընկերների հետ գնացել է Երևան զբոսնելու: Այդ օրը եւս սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի: Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո տղան հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ շոգ է՝ չի կարողանում։ Մինչև 00։40 սահմաններում խոսել է մոր և քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։ Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին և 20000 դրամ խնդրել, ընկերոջ այն հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։ Ընկերն ասել է, որ այդ պահին իր մոտ չկա գումար, բայց երբ ինքը գա Վանաձոր՝ անհրաժեշտ գումարը կտա։ Քիչ հետո ընկերը հետ է զանգահարել՝ պարզելու նրա Վանաձոր գալու նպատակի մասին, սակայն չի կարողացել կապվել նրա հետ։ Առավոտյան զորամասի հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ գտնվող ծառից՝ իր գոտիով կախված վիճակում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am