Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս մայիսի սկզբին կարկառուն քպականներից մեկն առաջարկել էր անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել: Այն ժամանակ էլ նշվեց, որ նման հայտարարություններով փորձ է արվում պաշտպանական գերատեսչությունը, բանակը ծառայեցնել քաղաքական նպատակների, իսկ ծառայությունը, ըստ այդմ, դառնում է... պատժիչ գործիք: Թվում էր՝ դա սոսկ քաղաքական հայտարարություն է: Սակայն ինչպես հետո պարզվեց, դա ՔՊ-ի քաղաքական որոշումն էր:

Եվ ահա, երեկ տեղեկություն տարածվեց, որ ցվերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ զինված ուժերի քաղաքականացում ասվածն այս իշխանության համար բնավ այնպիսի մի կարմիր գիծ չէ, որն իրենք չհամարձակվեն անցնել: «Կապիտուլ յանտական այս ռեժիմի համար չկան ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տաբուներ, իրենք բարոյական որևէ տաբու չունեն: Իրենք ընդունակ են ցանկացած ստորության, ազգադավության ու ճղճիմ քայլի: Ազգային ինքնագիտակցությունից հեռացած, հայի ինքնագիտակցությունից զուրկ մարգինալացված ամբոխ է, որից ամեն ինչ է սպասելի: Ես համոզված եմ, սակայն, որ նման քայլերով հնարավոր չի լինելու դիմադրության շարժման թափը կոտրել»,- ասում է Ջամալյանը:


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի՝ կալանքի տակ գտնվող որդուն՝ Տարոն Մանուկյանին ևս ծանուցում են ուղարկել, մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորն էլ պարտավոր են ցանկացած ծանուցման դեպքում ներկայանալ զինկոմիսարիատ, ինչը բոլորի համար պարտք և հպարտություն պետք է լինի, ու այսպես է եղել միշտ: Մեր երիտասարդները նախորդ տարիներին շատ դեպքերում չեն էլ սպասել ծանուցման: Նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հարյուրավոր դաշնակցականներ առաջնագծում են եղել: Բայց այն, ինչ կատարվում է, ուղղակի այլևս որևէ բարոյական սահման չի ճանաչում: Փաստորեն, իրենց պատկերացրած քաղաքական հետապնդման համատեքստում՝ որպես պատիժ, սահմանափակում, դիտում են անգամ եռամսյա հավաքների զորակոչը: Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am