Թքած ունենք այդ որոշման վրա, թող մտածի Նիկոլը. Վահե Հակոբյան (video)
Մենք և մեր գործընկերները մտածելու ոչինչ չունենք, ավելին՝ մենք թքած ունենք։ Թող մտածի Նիկոլը և նրա գործընկերները, որոնք իրար հերթ չտալով գովասանում են նրան։ Թող մտածեն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ, իրենք էլ մասնակից են դառնում նրան, թե ուր են այս պատուհասները բերում հասցնում մեր երկիրը։ Այս մասին հանրահավաքի ընթացքում հայտարարեց Վահե Հակոբյանը։
«Այսօր այս ազգային խայտառակություն հանդիսացող իշխանություններն իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էր հրավիրել Աժ-ում, որտեղ իրենց ընկալմամբ՝ դարակազմիկ որոշում են ընդունել՝ ինձ և Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոնից։ Այն, թե իրենք ինչ են իրենցից ներկայացնում՝ բոլորս գիտենք, որ իրենք չունեն կարմիր գծեր, ինչի վառ ապացույցն է այն, թե ինչ է կատարվում Բերձորում և Լաչինի միջանցքում»,- նշեց Վահե Հակոբյանը։
