Ով է «մեղք». պարզում են «Սասնա ծռերն» ու պաշտպանները

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանների՝ իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է: Այնուհետեւ դատավորն ընդառաջեց պաշտպաններից Հարություն Բաղդասարյանի խնդրանքին եւ ամբաստանյալներին դատարան բերել տվեց ոչ թե մեկ -մեկ, այլ բոլորին միանգամից: Իրավունքներն ու պարտականությունները ներկայացնելուց հետո դատավորն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ իր դեմ բացարկի միջնորդություն ունե՞ն: Ամբաստանյալներն էլ դրական պատասխան տվեցին: Այնուհետև Սերգեյ Կյուրեղյանը պահանջեց իր պաշտպան Մուշեղ Շուշանյանին, որին ի պատասխան դատավորն ասաց, որ նա իր սեփական կամքով չի ներկայացել: Հիշեցնենք, որ Շուշանյանը քանի նիստ է՝ ներկա չէ, քանի որ, ըստ իր պնդման, դատարանի կարգադրիչներն իրեն ոչ թե զննում են, այլ խուզարկում: «Ամբաստանյալներին բերում ենք, բայց նրանք հետեւություններ չեն անում ու դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում: Կիրառում եմ բոլորի հանդեպ սանկցիա՝ նախազգուշացում: Պարոն Լիպարիտ Սիմոնյան, չորս նիստ է՝ չեք գալիս, հետո էլ ասում եք, թե ամբաստանյալներին տանում-բերում ենք անընդհատ էս շոգին, մեղք չե՞ն»,-հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը», տեղից արձագանքեց. «Մենք մեղք չենք, դուք եք մեղք»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am