Վաղը նորություններ կլինեն․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տեսաուղերձում հայտնել է, որ շուտով սպասվում են նորություններ:
«Ամեն ինչ պետք է արվի հնարավորինս շուտ, որպեսզի սկիզբ դրվի անդամակցության շուրջ բանակցություններին:
Եվ ի դեպ, վաղը նորություններ կլինեն այս մասին, ուկրաինական եվրաինտեգրումը անխուսափելի է»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։