Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի վրա կոմպրոմատներ է նախապատրաստու՞մ

Այսօր լրատվամիջոցներում լուր սփռվեց այն մասին, որ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել:

Ըստ այդ տեղեկատվության, ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։

Ակնհայտ է, որ սույն գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Փաշինյանը, ով իր վարկանիշը գրեթե զրոի է հավասարեցրել այս տարիների ընթացքում, վախենում է, որ իր պոպուլիստական տիրույթի դաշտում կարող են հայտնվել վտանգավոր մրցակիցներ: Հայկ Մարությանը հենց այդ շարքից է: Նա Փաշինյանի հետ հավասար մասնակցեց 2018-ի դեպքերին, նույն տարում, ավելի քան 80 տոկոս ձայնով ընտրվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում: Սակայն հետագայում, ինչպես հաճախ է լինում հեղափոխություններից հետո, մեղադրեց Փաշինյանին և նրա թիմակիցներին, «հեղափոխական արժեքներին դավաճանելու մեջ» և դրանից հետո, բնականաբար, հեռացվեց քաղաքապետի պաշտոնից: Սակայն հայտնի է, որ հայ հասարակության մեջ պաշտոնից ապօրինի կերպով զրկված մարդկանց հանդեպ դրական զգացմունքներ է առաջ գալիս:

Հենց այդ տեսանկյունից էլ Փաշինյանը մտավախություն ունի, որ կարող է ապագահում հարված ստանալ Մարությանից: Դրա համար էլ, որպեսզի չեզոքացնի իր պոտենցիալ հակառակորդին, քրեական հիմնավորումներ է նախապատրաստում իր երբեմնի ընկերոջ դեմ:

Այսպիսին են կեղծ ժողովրդավարական արժեքներ թմբկահարող գրեթե բոլոր գործիչները, որոնք խոստանում են նոր երկիր կառուցել, որտեղ չեն լինի նախկին վատ բարքերը: Սակայն իրականում ներդնում են էլ ավելի վատ բարքեր:

Փաշինյանի պարագայում այդ գործոնն էլ ավելի զգայուն է, քանզի նրա համար պաշտոն կորցնելը, կարող է հավասարազոր լինել ազատությունը կորցնելու հետ: Ահա թե ինչու, նա ամեն ինչ անելու է, որպեսզի իր բոլոր պոտենցիալ հակառակորրդները ժամանակից շուտ չեզոքացվեն, որպեսզի չվտանգեն իր իշանությունն ու անվտանգությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Թունջելի նահանգում անտառային հրդեհ է բռնկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարուստ պատգամավորներից Սյունիքի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը Վեճ՝ Գառնիկ Դավթյանի և Ռուբինյանի միջև. «Սահման մի՛ անցեք» (video) Դուք կոկորդիլոսներից խոսե՛ք. Աննա Գրիգորյանի կոշտ պատասխանը Գարիկ Սարգսյանին (video) Վրաստանից արտաքսել են 55 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ դրամական միջոցներ են հայտարարագրել գլխավոր դատախազն ու իր ամուսինը էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ 4 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Սասուն Միքայելյան, դու հին մարդ ես, կիմանաս. Հարություն Մնացականյան (video) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am