Մոսկվան ու Բաքուն միավորել են ուժերը. Արցախը՝ լուրջ ու ծանր ճնշման տակ է

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեռած է, իսկ վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար, հերթական անգամ սպառնացել է Ալիևը: Այս սպառնալիքները հնչում են Բաքվից գրեթե մի քանի օրը մեկ: ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանի մասին վերջին հայտարարությունը հնչեց հունիսի 24-ին Բաքվում՝ արդեն ՌԴ ԱԳ Լավրովի մակարդակով:

Հիմա Բաքուն ունի բոլորը հիմքերը՝ շարունակելու սպառնալիքներով հայտարարությունները, որոնց հասցեատերը ոչ միայն Հայաստանն է, այլև Վաշինգտոնն ու Փարիզը:

Աշգաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպման հաջորդ օրը Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի և դատապարտել այն վերականգնելու ջանքերը։ Ալիևի խոսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։ «Մենք արդեն հրաժեշտ ենք տվել Մինսկի խմբին, բայց, ցավոք, հայկական կողմը և այլոք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը», - Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, - «ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդեն մեռած է, և մենք որպես օկուպացիայից տուժած երկիր այդ մասին բաց ասում ենք։ Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ կործանարար։ Կործանարար հետևանքներ է ունենում տարածաշրջանում խաղաղության հնարավորության համար»:

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ էր ձևավորել, որի նպատակը հակամարտության լուծումը գտնելն էր, Ալիևի մեկնությամբ՝ օկուպացիային վերջ տալն էր, բայց ընդհակառակը՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ օկուպացիան հավերժ շարունակվի»։ Ըստ «Ազատության», նա երկար խոսել է ղարաբաղյան հակամարտության պատմությունից, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումները, հիշեցրել, որ բազմաթիվ անգամ միջազգային ասպարեզներում առաջարկել էր Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, պնդելով, որ դա միակ միջոցն է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն պատժամիջոցներ չեն սահմանվել, հակառակը, որոշ հայամետ գործիչների կողմից Հայաստանը ավելի շատ աջակցություն է ստացել, քան՝ Ադրբեջանը։ Ապա նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հարց է, քանի որ նրա խոսքերով՝ խախտվել են միջազգային հիմնարար սկզբունքները, 28 տարի չէին կատարվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը ու նրա կարծիքով՝ ՄԱԿ-ում բարեփոխումների կարիք կա, որպեսզի անվտանգության խորհրդի բանաձևի կատարման հարցում երկակի մոտեցումներ չցուցաբերվեն։

Նախօրեին Աշխաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը ղարաբաղյան թեման քննարկվել է, բայց տեղեկությունները շատ աղքատ են։ Մինչ նրանց առանձնազրույցը Ռուսաստանի նախագահն ասել, որ քննարկելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ալիևը ևս ասել, թե հնարավորություն կա խոսելու տարածաշրջանային խնդիրների, տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու մասին:

Ըստ «Ազատության», նրանց հանդիպման մասին լուրերը առավելապես վերաբերել են երկկողմ հարաբերություներին։ Վլադիմիր Պուտինը հիշեցնելով, որ վերջերս Բաքու էր այցելել Ռուսաստանի արտգործնախարարը, հայտնել է, որ նախապատրաստում է նաև Ռուսաստանի վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Նրա խոսքերով՝ ռուս-ադրբեջանական համագործակցության մինչև 2024 թվականի պլանի իրականացումը ամենակարևորն է, բոլոր ոլորտներում զարգացում է նկատվում։

Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները թափ են հավաքում, պայմանավորված բոլոր հարցերը իրականացվում են։ Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը աճում է, անցած տարի աճը կազմել է ավելի քան 16 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 5,5 տոկոս, այդպիսով դիտարկվում է ապրանքաշրջանառության կայուն աճ։

Ադրբեջանի նախագահը նշել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջերս Բաքու կատարած այցի նշանակությունը՝ կապերը զարգացնելու առումով, և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Հիշեցնենք, որ Պուտինի և Ալիևի վերջին հանդիպումը փետրվարի 22-ին՝ կայացել էր Մոսկվայում։ Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել էին դաշնակցային համագործակցության հռչակագիր։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1728 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը «Ձեզ չափերի մեջ պահե՛ք․․․ հեռու չի էն օրը, որ ստանալու եք վզակոթներիդ»․ Հովհաննես Շահինյան (video) Ես էլ ասում եմ՝ ջախջախել ենք. Փաշինյանից թուղթ ուզեք. Ղազինյան (video) «Դուք թուրք տեսե՞լ եք», «Ես և դուք թուրք տեսել ենք»․Արամ Վարդևանյանի եզրափակիչ խոսքի բուռն արձագանքը (video) «Հայասպանները նորից հարձակվում են, վաղը ես լինելու եմ դատարանի դիմաց՝ Վեհափառ Հայրապետի կողքին» (video) Ձեզ հիշեցնեմ՝ 1 շաբաթվա ընթացքում 5 սուտ են ասել․․․ Ռուբինյանին մի բան էր պետք․ Քրիստինե Վարդանյան (video) Ազգային խայտառակություն․․․ ՔՊ-ական Տարոն Չախոյանի խայտառակ պատասխանն՝ Արամ Վարդևանյանին (video) Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել Պատկերացնու՞մ եք՝ Փաշինյանին դատած դատավորը դատարանի նախագահ է դառնում իր օրոք (video) Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ «Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am