«Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար…

Չորս տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։

Նեոբոլշեւիզմի եւ պոպուլիզմի կանոնների համաձայն ՝սրանք սկսեցին պատերազմ ընդդեմ ազգայինի՝ հանուն գլոբալիստականի ու ապազգայինի:

Գալով իշխանության՝ նիկոլիստները թափով սկսեցին Եկեղեցու եւ հայկականության դեմ բռնաճնշումները։ Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում , «հայոց լեզու» եւ «հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։

Բայց այսքանով սրանք չբավարարվեցին եւ ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։

Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին, որ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հաղթանակը։ Սակայն այսքանով էլ նրանք կանգ չառան։

Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը,հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին,որ «կբանակցեն իրենց սեփական կետից »ու «ինչ պետք է,դա էլ կբանակցեն»։
Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։

Միաժամանակ հռչակեցին ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ,ինչպես նաեւ՝ նոր պատերազմ,նոր տարածքներ սադրիչ թեզերը։
Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ,պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։
Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։

Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։

Ավելին. դրական ազդակներ ստացան թուրքերից ու հայտարարեցին «խաղաղության օրակարգի» մասին,բայց հիմա պատերազմով շանտաժ են անում հայությանը։

Այս ամենի հետեւանքով մենք չունենք ինքնիշխան պետություն,որեւէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում»,իսկ կապիտուլյանտ իշխանությունն անվերջ զիջելով բերում է նոր կապիտուլյացիայի։
Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։

Մի մասն ընդվզում է, մի մասն անտարբեր է, իսկ մյուս մասը չի ուզում «նախկիններիս» վերադարձը։ Նախկիններին դեմ է քվեարկում ու չի հասկանում, որ կողմ է քվեարկել Ալիեւին ու Էրդողանին։

Ե՞րբ պետք է հասկանաք, որ պաշտպանում եք ոչ թե խաղաղությունը, այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։

Այդ նախկիններն են/ երեք նախկին նախագահների գլխավորությամբ/ հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։

Իսկ նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «թուրքական վիլայեթ»։

Հ.Գ. Ասում է մանդատից ու պաշտոնից կզրկենք։

Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք։

Ի՞նչ մանդատ, արա…»։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am