Բայդենի խոստումը Էրդողանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին F-16 կործանիչներ է խոստացել, գրում է NTV-ը։ Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցնելու համար։
Թուրքական կողմն այս քայլին գնացել է Ստոկհոլմի ու Հելսինկիի հետ վեճերը հարթելուց հետո, որոնք տեղի էին ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։
