«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգեւատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Կյաժին նշանակել են ոստիկանության Երեւանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլեւ Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել, ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։ Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ Օրեր առաջ էլ Այվազյանի ծննդյան օրն էր, նա մեծ փարթի էր կազմակերպել՝ նշելով ե՛ւ պաշտոնի բարձրացումը, ե՛ւ տարեդարձը։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը