«Սասնա ծռերի» գործով պաշտպաններն ինքնաբացարկ ներկայացրեցին
«Սասնա ծռերի» գործով դատական նիստում ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:Մացան նաեւ մյուս պաշտպանները:
Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի պատճառն այն է, որ դատավորն անաչառ չէ:
Լիպարիտ Սիմոնյանը մեկ այլ գործով դատական նիստի մասնակցելու համար բացակայել է այս գործով դատական նիստերից, որոնց մասին գրավոր տեղեկացրել է դատարանին: Սակայն, նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի Թորոս Թորոսյանին տրամադրվի հանրային պաշտպան, ինչին Թորոս Թորոսյանը դեմ էր արտահայտվել:
Լիպարիտ Սիմոնյանն առաջարկեց փոխել նիստի օրը, քանի որ ավելի վաղ նշանակված նիստերի պատճառով ինքը չի կարողանում ներկայանալ նիստին եւ ներկայացնել իր պաշտպանյալի շահերը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լիպարիտ Սիմոնյանի հիմնավորում-հայտարարությունը, ինչպես նաեւ մյուս պաշտպանների հիմնավորումները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու իր ինքնաբացարկի հարցը:
