Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը

Իրավաբանության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Աղավնոյի ու Բերձորի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:

Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:

Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:

Հ.Գ. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների ...»։

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ Սրբազանը՝ Սոթքում Ու այս խելքով գիտելիքներից է խոսու՞մ 5 օր մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինի Հունգարիյաի ապտակը Նիկոլին Թուրքերի կողմից հովանավորվող "безотчетник" ՆԳՆ֊ն և քայլիստները վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ Գազանջատումներ հետևյալ հասցեներում Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի ՔՊ-ական աթեիստ պատգամավորը առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաալիքը Միրզոյանի փորձերն անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով Մենք վճռական փուլ ենք մտել. Բագրատ սրբազան Եթե ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը․ Գարեգին Խումարյան Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման վարկանիշային դիրքով արձանագրվել է Հայաստանի հետընթաց Հունիսի 9-ը մեզ համար ճակատագրական օր է․բոլո՛րս գնում ենք Հանրապետության հրապարակ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականն ԱԺ-ում «վրա տվեց» Ավինյանին (video) Նիկոլը մեր ասածներն անում է․ մնացել է վերջինն անի․ Բագրատ Սրբազան (video) Ավինյանի «կռուտիտները» կոռուպցիայի ու հովանավորչության վերաբերյալ (video) Մի՛ խանգարեք Բագրատ Սրբազանին․ նա բոլորիցս լավ գիտի՝ ինչ պետք է անի․ Աննա Մայիլյան (video) Փաշինյանը հենց այդ պահին կհայտնվի Պուտինի ոտքերի տակ․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկները խոչընդոտներ են ստեղծում Սրբազանի գլխավորած ավտոերթի համար (video) Հենց այդ էլիտաները շարք են կանգնելու Պուտինի առաջ․ Հայկ Այվազյան (video) Լարված իրավիճակ․ քաղաքացու վրա խի՞ ես գոռում․ Իշխան Սաղաթելյանը հունից դուրս եկավ (video) Էս ինչ համով հաց ա. Սրբազանին Նորատուսի մոտ աղուհացով դիմավորեցին (video) Սփյուռքում «փչացածը»՝ Սրբազանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am