Կեղծիք, կաշառք, չարաշահում
ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով ՀՀ քննչականկոմիտեի կողմից քննությանենթակա կոռուպցիոն բնույթիհանցագործությունների դեպքերիառթիվ 2017 թվականի առաջինկիսամյակի ընթացքում քննվել է332 քրեական գործ: Հաշվետու ժամանակահատվածումվարույթում քննված քրեականգործերից՝ 62-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեականլիազորությունները չարաշահելուն, 54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը, 49-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլկազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 47-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, 40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեականլիազորությունները անցնելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձչհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն և այլն: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվելկոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձիվերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորականքննչական գլխավոր վարչությունում: ՀՀ քննչական կոմիտե
