Արա՛, թուրքն էլ ես դու, փոշին էլ․ դատախազը՝ զոհվածի հարազատին (video)
Վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո երբ դատավոր Կարեն Բիշարյանը հեռացավ խորհրդակացական սենյակ, զոհված զինծառայողների հարազատների եւ դատախազների միջեւ իրավիճակը լարվեց։
Զոհվածի հարազատը փորձեց հարց ուղղել դատախազներին, սակայն նրանք լքում էին նիստերի դահլիճը։ Ծնողներից մեկը նրանց անվանեց՝ «թուրք», որին ի պատասխան՝ դատախազներից մեկն ասաց․ «Արա փոշին էլ ես դու, թուրքն է»։
Այդ խոսքը ծնողներին վրդովվեցրեց, դատախազներն է լքեցին նիստերի դահլիճը։
Նշենք, որ բողոքաբերներ Արծվիկ Մինասյանը եւ Հակոբ Մարտիրոսյանը ինքնաբացարկ են հայտնել դատավոր Կարեն Բիշարյանին, որը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
