Կարեն Կարապետյանը խիստ պատժամիջոցներով է սպառնում
2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մենարկը ապահովելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարարությանն ու ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մինչև օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականոցվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։«Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», - նշեց վարչապետը։ Կ.Կարապետյանը նաև հանձնարարեց ձեռնարկել միջոցներ ՀՀ սահմանամերձ, բարձրալեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ. «Խնդիրը ինչի մասին է, հասկանալի է՝ շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայամանները աշակերտների համար պատշաճ չի, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով հետևենք», - ընդգծեց Կ. Կարապետյանը
