Ասես Ալիևն էր խոսում. ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր. Մետաքսե Հակոբյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, ինչը նպատակ ուներ վախի կամ նահանջի տրամադրություններ փոխանցել արցախցուն, ոչ միայն չընկճեց արցախահայությանը, այլ, հակառակը, է՛լ ավելի ամրապնդեց պայքարի ոգին։ Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է, որը, որպես իր ասածի ապացույց, հիշեցնում է Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից ստորագրված հուշագիրը, որ հստակ սահմանում էր՝ նշաձողի իջեցում չի կարող լինել, որովհետև դա Արցախի հանձնում է նշանակում։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի մասին Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերջին հայտարարություններին, որտեղ անուղղակի կերպով ՀՀ նախկին նախագահներին է մեղադրում, այսպես ասած, Արցախը հանձնելու համար, ապա Հակոբյանը նկատում է` այդ օրն ԱԺ ամբիոնից ասես Ադրբեջանի ղեկավարութունն էր խոսում:

-Հայաստանում, ապրիլից սկսած, այնուհետ թափ առած «Դիմադրություն» շարժումն ասես գնալով մարում է: Այն, գիտենք, հիմնական ու առաջնային մեկ նպատակ ուներ՝ պահպանել Արցախի մնացած հատվածն ու Արցախի հայկականությունը: Ի՞նչ տրամադրություն է այժմ Արցախում, երբ շարժումը նախկին թափը չունի:

-Համաձայն չեմ, որ Հայաստանում «Դիմադրություն» շարժումը մարում է, ես կասեի՝ վերաձևակերպվում է, որովհետև մարտահրավերներն են փոխվում, խնդիրներն են փոխվում, և, հակառակը, ըստ իս, այն ավելի մեծ թափ է առնում: Ի սկզբանե, այո, բոլորը դուրս եկան փողոց, «Դիմադրություն» շարժումը սկսեց զուտ Արցախը փրկելու համար, սակայն հիմա այն դարձել է մեծ, ազգային-գաղափարական շարժում, որտեղ պայքարը ազգային արժեքների պահպանումն է, ընդհանրապես, հայոց պետականության պահպանումն է: Այդ մեծ խնդրի մեջ Արցախը ևս մասնիկ է: Ըստ էության, մարդիկ դուրս են եկել պայքարելու աշխարհին մոլորեցնող փայլուն հաճույքների դեմ, դուրս են եկել պայքարելու նյութական արժեքների դեմ, որոնք, այս իշխանությունների շնորհիվ, դարձան ավելի գերակա արժեք, քան սերը հայրենիքի, ազգի, կրթության հանդեպ: Կարծում եմ, որ այն դեռևս շատ մեծ թափով ցույց է տալու և հասնելու է այն խնդրի լուծմանը, ինչի համար սկիզբ է առել:

-ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և «Դաշնակցություն»-ը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ի՞նչ բնութագրում կտաք այս հայտարարությանը:

-Ես ասել եմ, նորից կրկնեմ՝ դա խոսում էր Ալիևը, որովհետև ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր: Ասվում է այն տեսանկյունից, որտեղից հարմար էր Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Ամեն բան կասկածի տակ էր դնում. դրանցից մեկը Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքի հանրաքվեն էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախում ծանրագույն պայմաններում: Այսինքն՝ ցավալի է, բայց փաստ. ինքը համարում է, որ հասարակությունը չունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա գոնե նորագույն պատմության վերաբերյալ իր հետևություններն անել, և հասարակության ինքնագիտակցության մակարդակն այնքան է ցածր, որ հավատում են թշնամու շահերից բխող խոսքին: Սա կործանարար է: Սա արվեց Ազգային Ժողովի բարձրադիր ամբիոնից: Նորից ասեմ, որ սա կարող էր ասել միայն Ալիևը. որևէ հայ չէր կարող նման բան մտածել:

-Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որ Արցախի կարգավիճակի մասով «կարմիր գծեր կան»: Հիմա եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ հատվեն այդ «կարմիր գծերը», կամ դրա փորձը արվի, ո՞րն է լինելու արցախցու անելիքը:

-Այո, ապրիլի 14-ին արված ԱԺ-ի հայտարարությունը Արցախում արթնություն բերեց, և մենք միասնական մեր տեսակետը հայտնեցինք, որովհետև, անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, եթե կարող են այլ հարթակներում լինել, այս հարթակում ընդդիմության ու իշխանության «կարմիր գծերը» նույնն են: Այսինքն՝ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչին ձգտում են այսօրվա հայաստանյան իշխանությունները, չնայած վերջերս Նիկոլ Փաշինյանի «հատուկ հաձնարարություններով» դեսպանը եկել էր Արցախ, որպեսզի այստեղից ցույց տար Հայաստանի մեր հայրենակիցներին, որ Արցախում բոլորը չեն, որ նույն կարծիքն ունեն: Ես ասեմ, որ ինքը ստում է. այստեղ յուրաքանչյուրը՝ նորածնից սկսած մինչև ամենատարեց մարդը, մտածում է նույն կերպ՝ Արցախը չի կարող լինել Արդբեջանի կազմում»։

 

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am