Եթե պաշտոնյան լրագրողի հետ խոսում է «քուր ջան»-ով

Հրապարակը գրում է. «Հայաստանի քաղաքական-հասարակական վերնախավի փոփոխության հետ մեկտեղ փոփոխությունների ենթարկվեց նաև մամուլի լեզուն: Եվ դա բնական է: Եթե ԱԺ պատգամավորը, պաշտոնյան լրագրողի հետ խոսում են «քուր ջան»-ով, մեկ այլ լրագրողի սպառնում, որ ծնոտը կջարդեն, տեսախցիկների առջև չեն խորշում փողոցային բառապաշար օգտագործելուց, ապա ինչպես կարող են այդ լեզուն, բառապաշարը մուտք չգործել մամուլ: Եվ ոչ միայն մուտք են գոր­ծում, այլև դառնում տեր ու տիրական:   Դիցուք՝ լրագրողը հարցազրույց է անում ճա­նաչված գեներալի կամ դեպքից դեպք ԱԺ այցե­լող օլիգարխի հետ: Ինչ անի նրանց դեպքում ոսկեղենիկ հայերենը, երբ լրագրողն ստիպված է հարցազրույցում խոսքը մեջբերել բառացի: Ի վերջո, պաշտոնյայի, օլիգարխի կերպարը պետք է ամբողջական երևա հենց իր խոսքով, իր արտա­հայտած յուրօրինակ մտքերով: Մարդուց, որն ԱԺ պատգամավոր է դարձել ոչ ամենևին օրենսդիր աշխատանքով զբաղվելու նպատակով, ի՞նչ ենք ակնկալում: Որ հայերենի, իր խոսքի նկատմամբ բծախնդի՞ր լինի, խոսի և գրի առանց քերակա­նական և շարահյուսական սխալների՞, որ ծի­ծաղի չարժանանա՞ լրագրողական համայնքի կողմից: Բայց չէ որ ինքն էլ լավ գիտի, որ եթե որևէ լրագրող իրեն մոտենում է հարցազրույցի խնդրանքով, ապա օրենքների մասին չէ, որ հարց է ուղղելու: Ոչ էլ մայրենի լեզվով հոդաբաշխ պա­տասխան է ակնկալելու իրենից: Եվ հենց այդ ոչ հոդաբաշխ պատասխանը, հայերենի նկատմամբ քամահրանքը, ժարգոնը ներխուժում են մամուլ, որը կարդում է մտավորականը, ուսանողը, դպրո­ցականը, քաղաքացին՝ առհասարակ: Կարդում է, և դժվար է ասել՝ զվարճանում է, թե տխրում:   Նա դպրոցում կարդացել է Թումանյան, Տեր­յան, Չարենց, Վարուժան, որոշ բաներ էլ նրանցից անգիր գիտի: Իհարկե, դժվար է այսօր Թումանյանի, Չարենցի, Տերյանի լեզուն դարձնել մամուլի լեզու և ընթերցող ունենալ: Դժվար է, որովհետև երբ զրուցակիցդ խոսում է թաղի տղայի բառա­պաշարով, չես կարող զերծ մնալ այդ բառապա­շարը հարցազրույցում չօգտագործելուց: Հակա­ռակ դեպքում՝ դա կհամարվի զրուցակցիդ խոսքի աղավաղում, մասնագիտական սխալ, գրքային ու իրականությունից կտրված ոճ: Եվ երևում են նրանք՝ իրենց ողջ «հմայքով» ու թշվառությամբ: Երևում են նույնիսկ այն բանից հետո, երբ ռուս հերթական բարձրաստիճան պաշտոնյան առա­ջարկում է ռուսերենին պետական կարգավիճակ տալ Հայաստանում: Ո՞վ և ինչպե՞ս պետք է հակադարձի ռուս պաշտոնյային: Այն օլիգարխը, ԱԺ պատգամավորը, որ մայրենի լեզվին կարգին չի տիրապետում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am