Նրանք պետք է իմանան` ինչ է իրենց սպասվում. Ալիևը՝ հայերին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։
«Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում փորձի հետաձգել իր որոշումը, ապա արդյունքում ինքն էլ կփոշմանի»,֊ հայտարարել է Ալիևը և հավելել. «Նրանք պետք է իմանան՝ ինչ է իրենց սպասվում»։
«Մենք ուշադիր հետևում ենք։ Այդ սարի գագաթին իմ խոսքերն են գրված՝ «Երկաթե բռունցքը տեղում է», թող ոչ ոք չմոռանա դրա մասին»,֊ասել է Ալիևը։
