Կոմանդոսը՝դասախոս,ապրիլյան պատերազմի մասնակիցները՝ուսանողներ

Առավոտը գրում է. «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։ Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։ Նախնական պայմանավորվածության կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը։ Մեր զրուցակցի համոզմամբ, լեգենդար զորավարի ֆենոմենն է, որ ձգում է բոլորին, անպայման, գալ ու սովորել Շիրակի պետական համալսարանում։ Ամբիոնի վարիչի պարզաբանմամբ, նման բաժին ունենալը ժամանակի հրամայականն է։ «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք համոզվեցինք, որ անհրաժեշտ են հոգեբաններ հայրենիքի ֆենոմենի և ընդհանրապես ապրիլյան դեպքերի նկարագիրը, զինվորների այլ հոգեվիճակի մեջ մտնելը, գիտակցության հետ փոփոխություն կատարվելը հասկանալու համար։ Եվ մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է բուհին այս մասնագիտությունը։ Ինչպես նաև արձագանքելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակ» գաղափարադրույթին՝ բուհում բացվեց զինվորական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա։ Հետագայում կուզենանք, որ մագիստրատուրան գործի Շիրակի պետական համալսարանի և պաշտպանության նախարարության կրթության վարչության հետ համատեղ։ Ո՞ւմ ենք մենք շահագրգռել կամ ցանկացել, որ հայտնվեն մեր բուհում․ապրիլյան հերոսամարտի զինվորներին, վիրավորներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք երկուստեք կարիք ունեն սթրեսից դուրս գալու, իսկ զինվորական հոգեբանության կրթական վերջնարդյունքները միտված են դրան։ Նրանց ընտանիքի անդամներից արձագանք ենք ստացել, օրինակ՝ նահատակված զինվորներից մեկի մայրը ցանկացել է սովորել այստեղ։ Արդեն 30-ից ավելի դիմումներ ունենք, կան խաղաղապահներ, որոնք անդամահատված են, որոնք կարիք ունեն և՛ մասնագիտություն ձեռք բերելու և՛ սթրեսից դուրս գալու, որովհետև զինվոր լինելը դա հոգեվիճակ է, զինվորականը դա մասնագիտություն է։ Այդ հոգեվիճակի պայմաններում կուզենային և՛ կրթություն ստանալ, և՛ դուրս գալ սթրեսից։ Այսինքն` կառավարեին սեփական սթրեսը»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am