Ոչ այդ գերատեսչության ղեկավարներն են օժտ­ված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ խոսնակներն են վերջին ճշմարտություն­ների մունետիկները

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Համացանցում բռնկված «մամուլի քարտուղարներ- լրագրողներ» բանավեճը ոչ առաջինն է, ոչ էլ վերջի­նը: Մեծ հարգանք ունեմ երկու կողմերի նկատմամբ և կարծում եմ՝ երկուսն էլ ունեն իրենց փաստարկնե­րը: Այնուամենայնիվ, «շատ հին ժամանակների» մա­մուլի քարտուղար լինելով, ինձ թույլ կտամ մի փոքր հուշել գործընկերներիս, «դու հոդվածներ ես գրում իմ, իմ շեֆի կամ իմ գերատեսչության դեմ, և այդ պատճառով ես քո նկատմամբ պատժամիջոցներ եմ կիրառում» մոտեցումն, ինձ թվում է, սխալ է:   Պետա­կան ծառայողը պետք է դուրս մնա նման էմոցիանե­րից և իր ծառայությունները մատուցի բոլոր շահառու­ներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և այդ շահառուների՝ տվյալ գերատեսչության ու նրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքից:   Ի՞նչ իրավունք ունեմ ես այդ ամենն ասելու: Մի՞թե ես իմ պետական ծառայության ժամանակ և դրանից հետո թույլ չեմ տվել սխալներ: Իհարկե, բազմիցս սխալվել եմ և գուցե ավելի լուրջ, քան իմ երիտա­սարդ գործընկերները: Ասել, որ ես երբեք չեմ բռնկվում և միշտ ադեկվատ եմ արձագանքում իմ հասցե­ին հնչած խայթոցներին կամ, առավել ևս, հայհո­յանքներին՝ ցավոք սրտի, չեմ կարող: Ոչ մեկս կա­տարյալ չի:   Չնայած վերջերս ձևը գտել եմ: Քանի որ այդ անձնական հարձակումները հիմնականում ֆեյսբուքով են, դրանից խուսափելու տեխնիկական հնարավորությունը կա: Ենթադրենք, մեկն իր գրառման տակ իմ անունն է նշում (tag է անում), որպեսզի ես կարդամ նաև տակը գրած «քլնգող» մեկնաբանությունները: Շատ հեշտ է այդ գրառումից քեզ untag անելը՝ սեղմելով remove tag-ը, իսկ բոլոր մնացած դեպքերում սեղմել turn off notifications և վերջ՝ քեզ փնովելու միջոցով ինքնահաստատվողները թող որ­քան ուզում են և ինչ ուզում են գրեն: («Չեք ուզում, հա՞, Ձեզ քննադատող մեկնաբանությունները կար­դալ» կանխատեսելի ռեակցիային պատասխանեմ՝ տեքստեր կարդալու բավականաչափ փորձ ունեմ «քն­նադատող մեկնաբանությունները» անձնական վիրա­վորանքներից տարբերելու համար): Բայց կրկնեմ՝ այս հոգեվիճակին հասնելու համար տարիներ են պետք, և հիմա նորից կրկնեմ՝ եթե որևէ խայթոցին սուր եմ արձագանքել, ապա ներողություն եմ խնդրում ու, իհարկե, ամբողջ սրտով ներում եմ բոլոր նրանց, ով­քեր ինձ վիրավորել են:   Սակայն իմ պարագան փոքր-ինչ ուրիշ է. ես արդեն 23 տարի է՝ պետական ծառայող չեմ՝ ինչպես եմ արձագանքում, կարդում եմ, թե չեմ կարդում՝ դա, ի վերջո, իմ անձնական գործն է: Ուրիշ հարց, եթե ես ներկայացնեի պետական գերատեսչություն, որը գո­յություն ունի հարկատուների հաշվին, և որին մենք՝ հարկատուներս, հանձնարարել ենք կատարել այս կամ այն գործառույթները: Ոչ այդ գերատեսչությունն է Աստծո տաճար, ոչ դրանց ղեկավարներն են օժտ­ված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ այդ ղե­կավարների խոսնակներն են վերջին ճշմարտություն­ների մունետիկները: Պետական գերատեսչություննե­րի բոլոր աշխատակիցները մեր համաքաղաքացի­ներն են, որոնք ժամանակավորապես կատարում են մեր՝ հարկատուների կողմից սահմանված պարտակա­նությունները»:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am