Թող ռուսները զբաղվեն Արցախով, իսկ մենք հարևանություն անենք թուրքի հետ

Օրեր առաջ Իլհամ Ալիևը պնդեց՝ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին։ Նա այս մասին նշեց պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - ասել էր Ալիևը։

Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ: Ալիևը նաև ասել է, թե 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց էլ «Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևանի ինքնավար հանրապետություն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևը հավելել է, որ այդ համատեքստում Մոսկվայից ակտիվ գործողություններ է ակնկալում։

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» մասին, մանրամասներ, սակայն, Լավրովը չի հայտնել։ Փոխարենը ռուսաստանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հայկական կողմի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցերը համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի համար՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էլ զգուշացրեց Հայաստանի հետ բանակցային գործընթացի ձգձգումների ռիսկերի մասին: Բանակցային գործընթացի բանակցությունների արհեստական ձգձգումը «լուրջ ռիսկեր է պարունակում», հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, զգուշացրել էր Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։ «Բոլոր կողմերը լիարժեք և անվերապահ պետք է կատարեն եռակողմ համաձայնությունները։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում», - ասել է Բայրամովը:

Ահա, Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցից հետո, երբ, ըստ էության Բաքվից, հայկական կողմին մեղադրեցին ապակառուցողական դիրքորոշման մեջ՝ մի քանի օր անց պաշտոնական Երևանը, սկսեց արդարանալ...

Նախ, Արարատ Միրզոյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որում մեկնաբանեց Ալիևի մեղադրանքները, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: «Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով»:

Հիմա էլ Միրզոյանն ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։ «Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»:

Գալով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և կրկին հայկական կողմին ուղղված մեղադրանքներին, թե ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, Միրզոյանն այս դեպքում էլ պատասխանել է. «Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:

Ապա, մեկ օր անց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով արդեն հնչեց որոշակի արդարացում, թե՝ «մենք պատրաստ ենք...»

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը վերջին օրերին հնչած մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ ՀՀ Արտգործնախարարությունն ընդգծում է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որում ասվում է, թե կողմերը «հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:

Երևանի այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պնդմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլևս գոյություն չունի: «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - հայտարարության 24-րդ կետն է մեջբերում Հունանյանը։ Ապա` ՀՀ ԱԳՆ խոսնակը հավելում էր. Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը:

Այսինքն, Բաքվից Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների հիմքով՝ թեև պաշտոնական Երևանը որոշ պարզաբանումներ է տալիս, բայց, այնուամենայնիվ տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմն ընդունում է, որ ինչ-որ չափով առաջընթացը հնարավոր չի դարձել հայկական կողմի մեղքով:

Մինչդեռ իրականությունը լիովին այլ է. նախ հայկական կողմը, թեև խաղաղության կողմնակից է, սակայն թույլ է տվել ադրբեջանական ստորաբաժանումների ներկայություն արդեն ՀՀ տարածքում:

Իսկ այն, որ Արցախում է գրանցվել ադրբեջանական կողմի որոշակի առաջխաղացում, սա էլ հայկական կողմն արդեն բարդում է ռուս խաղաղապահների ուսերին:

Ստացվում է՝ մի կողմից պաշտոնական Երևանը իր անելիքի մասը թողնում է ռուսներին, իսկ մյուս մասով էլ՝ պատրաստ է արդարանալ, թե՝ «ով ասեց, մենք պատրաստ ենք խաղաղության»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1926 անգամ
Լրահոս
Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից. հետևանքը սարսափելի էր. պատգամավոր Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում. Արմլուր Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի. Խամենեիի ներկայացուցիչ Թույլ ձյուն է տեղում. ավտոճանապարհներին մառախուղ է Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի դեմ գործընթացից հետո ներդրողների պատասխանը հստակ է եղել․ Վարդանյան (video) Իրանը հնարավորություն ունի համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկը ԱՄՆ ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ «Ալեն Սիմոնյա՛ն, այս պատկերը նայիր ու տես՝ ինչ է քեզ սպասվում»․ Զարուհի Փոստանջյան (video) Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի շենքի նկուղային հարկում ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Նիկոլի հետ հանդիպման ժամանակ սպաները խոր զզվանք են ապրել»․ պահեստազորի գնդապետ (video) ՌԴ-ն համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ Թրամփի խնդրանքով. Պեսկով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի Կարեն Ֆարխոյանը․ փաստաբան «Էնքան ա իրան խայտառակել, որ իր ընտրողներն ասում են՝ երբ ենք պրծնելու»․ իջևանցի (video) ՇՏԱՊ․ «Նիկոլը գողացել է Վարդան Ղուկասյանի կյանքը»․ Զարուհի Փոստանջյանը՝ սարսափելի փաստերով (video) Աննա Վարդապետյա՛ն, ուր է 643 միլիարդ դրամը». Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am