«Արա՜, ո՞նց եք պատասխան տալու այս ամեն ինչի համար».Իշխան Սաղաթելյան (video)

«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչ փոխանցել են մեզ՝ Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ չեն գումարում, Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումներ չեն ունենում, Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովները նիստ չեն գումարում. «Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվանում են Արցախից. Մենք դա թույլ չենք տալու: Արցախի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ առաջիկայում «Դիմադրություն» շարժման համակարգող խորհուրդներ կձևավորվեն նաև Արցախում: Դիմադրության շարժումը պետք է լինի համահայկական, օջախները պետք է ձևավորվեն Արցախում, Սփյուռքում և ամբողջ Հայաստանում: Դա մոտ ապագայում դառնալու է իրականություն»:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև Բաքվում տեղի ունեցած ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և նշեց, որ Ադրբեջանի առաջարկած կետերը խաղաղության օրակարգ չեն, Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու օրակարգ են, որն անընդունելի է:

«Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ է»,- ընդգծեց նա:

«Մենք ձգտում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման և Արցախի հայաթափման գնով, դա խաղաղության քողի տակ նոր ցեղասպանություն է, հայրենազրկում և կապիտուլյացիա: Հայաստանն ու Արցախը երբեք դա չեն ընդունելու, դա թող իմանա ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը, Ադրբեջանը, Նիկոլը և բոլորը»,- նշեց նա:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այս օրերին քննարկվող Բերձորի ճանապարհի խնդրին. «Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի աղետալի փաստաթղթով կա այլընտրանքային ճանապարհի հարց՝ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասին է խոսքը: Այս օրերին Ադրբեջանն արագ տեմպերով իր տիրապետության տակ գտնվող հատվածում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնում է: Այդ ճանապարհի գործարկման դեպքում ի՞նչ է լինելու հայկական գյուղերի ճակատագիրը՝ Աղավնոն, Սոսը և այլ բնակավայրեր: Այդ ճանապարհի գործարկման դեպքում մեր կոմունիկացիաները՝ գազ, էլեկտրաէներգիա, կապ, մնալու է Ադրբեջանի տիրապետության տակ, որը բերելու է նոր խնդիրների: Կան անվտանգության հարցեր: Այս չարիքը կրկին թշնամու զորքերը մոտեցնելու է Հայաստանի սահմանին: Մենք Սյունիքի ողջ հատվածում ունենալու ենք նոր սահման: Սրանք լուրջ, աղետալի խնդիրներ են, որ լինելու են շարժման օրակարգում: Մենք մանրամասն ուսումնասիրություններ ենք անելու, այս խնդիրները բարձրաձայնելու ենք: Կա նաև շատ կարևոր խնդիր՝ երբ մեջ են բերում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դրա շատ կետեր Ադրբեջանը չի իրականացրել, կոնկրետ՝ գերիների վերադարձի հարցը, այս պարագայում ինչո՞ւ պետք է Հայաստանը շտապի, հավելյալ ջանք գործադրի ու կատարի այդ պայմանագրի մեջ տեղ գտած աղետալի ևս կետեր: Եթե Ադրբեջանը հավատարիմ չէ այդ փաստաթղթի կետերին, ինչո՞ւ պետք է Հայաստանը կզած՝ պարտաճանաչ կերպով կատարի այդ փաստաթղթի պայմանները: Նրա համար, որովհետև Հայաստանում չկա իշխանություն, կա դավաճանների խունտա, որը կտոր-կտոր երկիրը փորձում է հանձնել թշնամուն»:

Անդրադառնալով այսքանից հետո գործող իշխանություններին պաշտպանողներին, նա ընդգծեց. «Արա, ո՞նց եք պատասխան տալու այս ամեն ինչի համար, դուք ինչո՞ւ եք կիսում այս դավաճանությունը, ո՞նց եք պատասխան տալու ձեր երեխեքին, ձեր թոռներին, ձեր ծնողներին, զոհված տղերքի շիրիմներին: Արա, էսի տականք ա, հանձնում է երկիրը, ուշքի եկեք: Ով Նիկոլ ա պաշտպանում, ով Նիկոլի օրակարգն է սպասարկում, կիսում է այս դավաճանությունը, ու սա ով ոնց ուզում է՝ թող հասկանա»:

Սաղաթելյանի այս խոսքերից հետո հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Նի-կոլ, դա-վա-ճա՜ն»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am