Լավրովը տեղեկացրել է կարևոր զրույցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու երկների դաշնակցային համագործակցությունն ավելի կզարգանա: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Լավրովն ասել է, որ նախօրեին ինքը «մանրամասն, գործնական, վստահելի զրույց» է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության բոլոր հիմնական ոլորտները։
Իր հերթին Բայրամովը նշել է, որ բանակցությունները լավ հնարավորություն են քննարկելու «ռուս-ադրբեջանական համագործակցության լայն օրակարգը՝ տարբեր հարցերի շուրջ»։
