Նախկին փոխնախարարը ծեծել է համաքաղաքացուն. տուժողի մայրը մանրամասներ է հայտնել

Այսօր առավոտյան Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Հրանտ Ավետիսյանը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Նաիրա Սարգսյանը: Իսկ ծեծի ենթարկողը, ըստ նրա, Սեւանի պատվավոր քաղաքացի, տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն է՝ իր թիկնազորի հետ միասին. «Վալտեր Մարությանն իրեն զգում է Սեւանի տերը, բեսպրիդելշիկ ա»,- նշում է ծեծվողի մայրը մեզ հետ զրույցում: Տիկին Սարգսյանը հայտնեց, որ  խնդիրը ծագել է երեկ, երբ իր որդու ու Վալտեր Մարությանի կնոջ ավտոմեքենաները  հպվել են միմյանց. «Երեկ նման դեպք է եղել, սակայն այնքան թեթեւ հպում է եղել, որ անգամ վարորդները չեն իջել ավտոմեքնայից: Հաջորդ օրը տղայիս տնօրենը իրեն կանչել է եւ ասել, որ Վալտեր Մարությանը իրեն է փնտրում, որ գնա նրան տեսնի, տղաս էլ որոշել է գնալ ու հասկանալ՝ ինչ է պատահել: Նա ընկերոջ հետ գնացել է, ընկերոջը դուրս են շպրտել, իրեն ներս մտցրել, հայհոյել են ու ծեծել, իսկ երբ նա տնից դուրս է եկել, տեսել է, որ իր ավտոմեքենայի վրա ներկով հայհոյանք է գրված, դա էլ կինն է արել»,- պատմում է Նաիրա Սարգսյանը ու նշում, որ իր որդին Սեւան քաղաքում շատ հայտնի վիրաբույժ Հրանտ Ավետիսյանի թոռն է: Մեքենայի լուսանկարը տրամադրել է մեր զրուցակիցը։ Փորձեցինք կապ հաստատել նաեւ Վալտեր Մարությանի հետ: Նրան պատկանող հյուրանոցային համալիրի աշխատակիցը նշեց, որ չգիտի, թե նա այս պահին հանրապետությոնո՞ւմ է, թե՝ ոչ, բայց խոստացավ պարզել եւ տեղեկություն հաղորդել ավելի ուշ:   Հ. Գ. Լուսանկարի բովանդակության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, բայց փաստացի ապացույցն է։ «Ա1+»

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am