Աղավնոն հանձնողին կյանքից կհեռացնենք

Հրապարակ օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր է՝ Մոսկվայում է։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի մոսկովյան այցի նպատակն Աղավնոյի ճակատագրին վերաբերող հարցերն են՝ արդյո՞ք գյուղը Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո հանձնելու են Ադրբեջանին, ինչի մասին վերջին շաբաթներին հայտարարում է Ադրբեջանի նախագահը, թե՞ ճանապարհի հետ մեկտեղ լուծելու են այլ կոմունիկացիոն հարցեր, որոնք թույլ չեն տալու, որ Աղավնոն մեկուսանա, եւ գյուղում ապրողները պատանդ մնան ադրբեջանցիների ձեռքում ու ստիպված հեռանան իրենց տներից։ Խոսքը էլէներգիայի, գազի առանձին հոսքագծերի կառուցման մասին է, որոնք պետք է գտնվեն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչպես ճանապարհը: Բանն այն է, որ եթե նոր ճանապարհը կառուցվի, ապա այժմ գործող կայանները մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո, եւ ցանկացած պահի կարող են գյուղը զրկել գազամատակարարումից ու հոսանքից՝ բնակիչներին զրկելով կենսապահովման միջոցներից, ինչպես արեցին ամիսներ առաջ՝ Ստեփանակերտի գազամատարակարարումն անջատելով։ 

Հիշեցնենք․ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ Ադրբեջանական կողմն այս ամիսներին ճանապարհաշինական աշխատանքները լայն թափով առաջ է մղում եւ հասել է մինչեւ Աղավնո։ Ադրբեջանը շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում՝ ի տարբերություն Արցախի եւ Արցախի անվտանգությունն ապահովող ռուսական կողմի։ Իսկ հայկական կողմի հատվածում դեռեւս շինարարություն չի ընթանում, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով մինչեւ 23 թվականը ճանապարհը պետք է պատրաստ լինի։ 

Սակայն վերջին ժամանակներում Ալիեւի եւ հայաստանյան իշխանամետ շրջանակների սինխրոն հայտարարությունները, թե Աղավնոն, ըստ եռակողմ հայտարարության, եւս անցնում է Ադրբեջանին, խուճապային տրամադրություններ են առաջացրել Աղավնոյում։ Մենք գրել ենք, որ որոշ ընտանիքներ գյուղը լքելու մտադրություն ունեն։ Եվ չնայած խուճապին, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ծպտուն չեն հանում՝ չեն հերքում Ալիեւին, ինչն էլ ավելի է խորացնում կասկածները, որ վերոնշյալ ճանապարհի կառուցումից հետո պայմանավորվել են, որ գյուղը մնա ադրբեջանցիներին։ 

Մեզ ասացին, որ Արցախի իշխանությունները փորձում են  հնարավորինս արագ լուծում տալ խնդրին, քանի որ այս անորոշության հետեւանքով գյուղը կարող է կարճ ժամանակում դատարկվել։ Մի քանի օր առաջ ԱՀ նախագահի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել, որի օրակարգի հիմնական հարցը եղել է այլընտրանքային ճանապարհը։ Նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, ի դեպ, այսպիսին է․ «Օրակարգում հանրապետության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներն էին:

Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին»: 

Նիստին մասնակցել է նաեւ ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։ «Քննարկվել է ճանապարհի կառուցման հարցը, ասվել է, որ արդեն նախագծվում է ճանապարհի հայկական հատվածը, երբ պատրաստ լինի, կներկայացնեն, խոսվել է այն մասին, որ այն կոմունիկացիաները, որոնք անհրաժեշտ են՝ գազը, լույսը, կապի միջոցները, դրանք նույնպես պետք է այլընտրանքային լինեն՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, որ ադրբեջանցիները հումանիտար դիվերսիաների չդիմեն։ Սրանց մասին եռակողմ հայտարարության մեջ չկա՝ տեսնենք ինչպես կլինի»,- ասաց Հակոբ Հակոբյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն էլ ասաց, որ գյուղում մտահոգությունները մնում են չփարատված, քանի որ լռում են ՀՀ իշխանությունները․ «Մեր իշխանությունները երկար ժամանակ ձայն չեն հանում, կարող է, իսկապես, նման ցանկություն ունեն, որ գյուղը հանձնեն, իսկ մենք՝ ժողովուրդս, նման ցանկություն չունենք, դուրս չենք գալու։ Աղավնոյի մեծամասնությունը դուրս չի գալու տներից։ Եթե կա բանակցող կողմ, թող բանակցեն ի շահ հայի։ Եթե կա ինչ-որ մեկը, որ կասեն՝ այ, ինքն է պայմանավորվել, որ հանձնվի, հաստատ ինքը կյանքից կհեռանա, կհեռացնենք Աղավնոն հանձնողին։ Այսքան գերի ու զոհեր տալուց հետո ո՞նց կարելի է հավատալ, որ մի հայ հող կհանձնի։ Բայց եթե ունենք դավաճան իշխանություն, դա կպարզվի, կտեսնենք՝ ինչ փաստաթղթերով է հանձնում»։ Հարցրինք՝ շա՞տ են գյուղից հեռացողները, գյուղապետն ասաց, որ արձակուրդների սեզոնին միշտ էլ մարդիկ գնում են հանգստանալու, Հայաստան են գալիս, բարեկամների տուն, հետեւաբար դժվար է ասել՝ հեռացե՞լ են, թե՞ արձակուրդ են մեկնել։

 

դիտվել է 703 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am