«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է ադրբեջանական զորքի ուղղակի ջախջախմամբ: Ավելին՝ այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը վստահեցնում էր, թե իր այդ հայտարարությունը քարոզչական բնույթ կամ բովանդակություն չունի:
«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա:
Միրզոյանն իշխանության ներկայացուցիչներից միակը չէր, որ 44 օր շարունակ հանրությանը սնում էր այն հռետորաբանությամբ, թե ադրբեջանական կողմը օր օրի ուժասպառ է լինում, մենք էլ հաղթում ենք: Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները հասարակության մարտական ոգին տեղը պահելու կամ, իրենց բառերով ասած, «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին «դուխ տալու համար» այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է հայկական զինուժը Բաքու կմտնի: Հանրությանը ոգեւորել, այո, պետք էր, բայց հուսադրելն ու սուտ խոսելը տարբեր բաներ են: 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ թե «դուխ» են տվել, այլ խաբել են մեզ բոլորիս, իսկ Միրզոյանը վերոնշյալ հայտարարությունից հետո առնվազն բոլորիցս ներողություն պետք է խնդրեր»։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը