Մաքսայինի աշխատակիցները «պատասխան կտան» իրենց նամակի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին մենք հրապարակել էինք ՊԵԿ մաքսային ոլորտի ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցների նամակը, որով նրանք պարզաբանում էին պահանջում` հերքում եւ ներողություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ համարելով, որ վերջինս իրենց զրպարտել է «Հրապարակին» տված մի հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերով։ Իսկ հարցազրույցում Բադասյանն ասել էր, որ մաքսային տերմինալներում դեռեւս կոռուպցիոն երեւույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։

Նամակը ստանալուց հետո ՊԵԿից մեզ ասել էին, որ Ռուստամ Բադասյանն արձակուրդում է, երբ վերադառնա ու անհրաժեշտ համարի, կարձագանքի նամակին։ Բայց այդպես էլ նրա կողմից արձագանք չեղավ։ Փոխարենը եղավ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ազատումը, որը վաղուցվանից կոնֆլիկտ ուներ Ռուստամ Բադասյանի հետ: Ապա պարզեցինք նաեւ, որ Ներսիսյանի ազատվելուց մի քանի օր առաջ էլ պաշտոնից ազատվել էին նամակը ստորագրած մոտ տասը աշխատակիցներ։


Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ նախագահը տեղյա՞կ է այդ նամակից, արձագանքե՞լ է դրան, ի՞ նչ մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ կամ ե՞րբ եւ ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել։ ՊԵԿ-ից երեկ պատասխան ենք ստացել, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո գնահատական կտրվի «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի առերեւույթ խախտումներին։

Այսինքն՝ հասկացնում են, որ նամակ գրող մաքսայինի ծառայողները դեռ պատասխան պետք է տան իրենց նամակի համար, այլ ոչ թե ՊԵԿ նախագահը պետք է պատասխան տա իր ասածների համար։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե այդ նամակի հրապարակումից ի վեր, նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ պաշտոնից ազատումից հետո Պետեկամուտների կոմիտեի՝ հատկապես մաքսային ոլորտի քանի աշխատակից է ազատվել պաշտոնից եւ ինչ հիմքով։ Նրանց տեղը նոր նշանակումներ եղե՞լ են արդեն։

ՊԵԿ-ից հայտնել են, որ Շուշանիկ Ներսիսյանի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, այսինքն՝ հունիսի 8-ից մինչ օրս, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մասով ազատվել է մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող 5, հայեցողական պաշտոն զբաղեցնող 1 եւ սպասարկում իրականացնող 1 աշխատակից՝ անձնական դիմումների հիման վրա։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ է լինելու Շուշանիկ Ներսիսյանի ազատումից հետո թափուր մնացած ՊԵԿ նախագահի տեղակալի հաստիքի համալրումը, կա՞ն արդեն հավանական թեկնածուներ՝ այս պաշտոնում նշանակվելու համար, ՊԵԿ-ից տվել են անհասկանալի պատասխան․ «ՀՀ ՊԵԿ կառավարումն իրականացվում է՝ ելնելով ՊԵԿ ռազմավարությամբ մարմնի առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծումից, հետեւաբար՝ կառավարման մոդելի ընտրությունը պետք է բխի հենց ռազմավարությունից եւ բարեփոխումների ծրագրից։ Այս մասով որեւէ գործընթաց նախաձեռնելիս, բնականաբար, հանրությունը կտեղեկացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am