Բացառիկ կադրեր՝ Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքից (ֆոտո/վիդեո)
Հուլիսի 22-ին Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդին՝ Մհերը, ամուսնացել է իր ընտրյալի՝ Դիանայի հետ։
Հարսանիքը տեղի է ունեցել Դիլիջանում՝ ոչ ավանդական ձեւաչափով։ Զույգը պսակադրվել է Հաղարծինի վանքում։
Այնուհետ խնջույքը շարունակել Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանում։
Հարսանիքն անցել է բացօթյա, ձեւավորումը եղել է եվրոպական ոճով, իսկ հյուրերի համար ելույթ է ունեցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը։
style.news.am
