ԵՄ-ում չեն առարկում Ուկրաինայի համար թեկնածուի կարգավիճակի դեմ. Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Եվրամիության ոչ մի երկիր չի առարկում Ուկրաինայի համար անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման դեմ ԵՄ-ի՝ հունիսի 23 – 24-ը կայանալիք գագաթնաժողովում: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի ՝ընդհանուր հարցերին նվիրված նիստին։
«ԵՄ-ի երկրներից ոչ մեկը հանդես չի գալիս Ուկրաինայի համար թեկնածուի կարգավիճակի դեմ,- հայտարարել է նա:- Սակայն արդ կարգավիճակը դեռ չի նշանակում անդամակցություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
