«Emporio Armani»-ն և «Հայկական կայսրության պրոպագանդան» Թուրքիայում

Վերջին շրջանում Թուրքիայում «HERO» (Հերոս) գրությամբ վերնաշապիկ կրելու պատճառով ձերբակալվել է 4, կալանավորվել 1 քաղաքացի: Թուրքական «Lİstelist» կայքի սյունակագիր Սելիմ Գերչեքերը այս առթիվ հիշեցնում է, որ միայն վերնաշապիկին առկա գրության պատճառով անձանց հետապնդումները նորություն չեն Թուրքիայում: 2011թ. թեմային անդրադարձած «Ակոս»-ի թղթակից Զաքարիա Միլդանօղլուն ներկայացրել է պատմություններ այն մասին, թե ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել «Emporio Armani» գրությամբ շապիկ կրող զբոսաշրջիկները՝ «հայկական պրոպագանդա կատարելու» մեղադրանքով: Պատճառն այն է, որ որոշ շարքային թուրք քաղաքացիներ և անգամ թարգմանիչներ «Emporio Armani»-ն «թարգմանել» են որպես «Հայկական կայսրություն»: Այսպես, 1988թ. Թուրքիայի Ավշա կղզում ոմն Կիրակոս (ըստ փաստաթղթերի՝ Գիրեգյոզ Մերքեզօղլու) իր կնոջ և երկու դուստրերի հետ ափ է գնում՝ ձուկ գնելու: Այդ պահին վաճառականներից մեկը նայում է «Emporio Armani» գրությունը կրող նրա վերնաշապիկին և հարցնում. «Դու ինչ է, հայ արքա՞ ես: Դու հայկական կայսրությո՞ւնն ես պրոպագանդում»: Այս խոսքերի վրա Կիրակոսին շրջապատում է շուրջ քսան հոգանոց ազգայնականների խումբը, որոնք պատրաստվում են նրա հետ Լինչի դատաստան տեսնել: Կիրակոսը փախուստի է դիմում և ապաստանում ոստիկանական բաժանմունքում, որոշ ժամանակ անց կարողանում է վերադառնալ իր հյուրանոց: Սակայն ազգայնամոլների բողոքից հետո ոստիկանները կրկին ձերբակալում և հարցաքննում են նրան: Նույն բրենդի վերնաշապիկ կրելու համար մեղադրվել է նաև ոմն Ուլգեն Չաղդաշը, ով 16 տարեկանում ոստիկանների կողմից մեղադրվել է հայկական քարոզչության մեջ: Նա էլ արդարացել է, թե վերնաշապիկը մայրն է գնել: Մի ուրիշ անգամ նույն «հանցանքում» մեղադրվել է նաև թոշակի անցած մի թուրք գնդապետ եղբորորդին: Վերջինս արդարացել է, թե ինքը «Իդեալիստական օջախների» (Ülkü Ocakları) հետևորդ է ու այդ պատճառով իրեն նման մեղադրանք առաջադրելու իրավունք չունեն:   Ermenihaber.am

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ» Գիշերվա նախարար․ ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ» Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ» 53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը 397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը» Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ» Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ» Փաշինյանը Ալիևի մարդն է Հայաստանում․ ադրբեջանագետ ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը կարող է Մոսկվա այցելել «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Մարտի 27-ին այս հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Սա միակ չափանիշն է, որը կարող ենք ընդունել․ Կոբախիձե Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am