Նախապատրաստվում է Մադուրոյի պաշտոնանկությունը
İndependent-ը հայտնում է,որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն ակնարկել է, որ իր ղեկավարած կառույցը աշխատում է, որպեսզի նախապատրաստի Վենեսուելայում գործող իշխանության փոփոխությունը: «Մենք հույս ունենք, որ Վենեսուելայում իշխանափոխություն տեղի կունենա եւ մենք, որպես ԿՀՎ, անում ենք ամեն բան, որպեսզի հասկանանք, թե ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում:Վերջերս այցելել եմ Մեխիկո եւ Բոգոտա եւ բացատրել տեղում ռեգիոնալ զարգացումների ընթացքը, որպեսզի արդյունքները նրանց համար լինեն ավելի ընդունելի եւ շահավետ», - հայտարարել է Պոմպեոն: TeleSur-ի եթերում Մադուրոն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը եւ ասել, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ԿՀՎ-ն բացահայտ կերպով աշխատում են Կոլումբիայի եւ Մեքսիկայի հետ, որպեսզի իրեն այստեղ՝ Վենեսուելայում պաշտոնանկ անեն:
