Թուրքիայում գործող հակահայ կազմակերպության հերթական «բացահայտումը»

Նախօրեին թուրքական «Haber7» լրատվական կայքը ներկայացվել է, Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյի հարցազրույցը, որում, վերջինս այս անգամ Հայաստանին մեղադրում է քուրդ զինյալներին ապաստան տալու մեջ։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը: Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության և ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ հայտնի վերոնշյալ կազմակերպության նախագահը մասնավորապես հայտնել է, որ թե Հայաստանը Վարդենիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) ահաբեկիչների է տեղավորել։ Գյուլբեյի հերթական անհեթեթ հայտարարությունը արագ արտատպվել է ադրբեջանական կայքերի կողմից, այնինչ թուրքական մամուլը մեղմ ասած «լուրջ չի ընդունել» այս պնդումը։ Ուստի ուշագրավ է, որ Գյուլբեյի այս «բացահայտումը», որը Թուրքիայի համար կարծես թե պետք է մեծ կարևորություն ունենար տեղ է գտել ընդամենը թուրքական երկու ցածր վարկանիշ ունեցող կայքերում։ Ի դեպ ադրբեջանական «Հագգըն.ազ»-ի հրապարակած նյութում առկա է նաև տեսանյութ, որը սակայն Երևանի ժամանակով 18:00 դրությամբ հասանելի չէ: Սակայն նյութի սկզբնաղբյուրում որևէ տեսանյութ չի հրապարակվել: Նախկին հետախույզ, արցախյան պատերազմի մասնակից Վովա Վարդանովն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Հագգընի» հրապարակած տեսանյութն իր վարած «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) դասընթացից է, և վերոնշյալ պնդումների հետ որևէ կապ չունի։ Իսկապես, նույն վերնագրով հոդված հրապարակել է նաև ադրբեջանական «Turaninfo» լրատվակայքը՝ ՈՄԱ-ի պարապմունքներից մեկի տեսագրություն: Նշենք, որ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հակահայկական «ASİMDER» կազմակերպության կողմից արվող անհիմն հայտարարությունները, որոնք երբևէ, որևէ ապացույցներով չեն ուղեկցվում, նորություն չեն և նույնիսկ թուրքական հեղինականվոր լրատվական կայքերի կողմից արձագանք չեն ստանում։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am