Ովքեր են նորանշանակ դատախազները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նշված մարզերի և Երևանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին և տեղերում տվել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված աշխատանքների ակտիվացմանը, մինչդատական վարույթում գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ապահովման նկատմամբ հսկողության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության հետ կապված գործառույթներն իրականացնելիս ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներից բխած հանձնարարականներով առաջնորդվելու, օրենքի առջև բոլորի հավասարության և հանցագործությանը համարժեք պատժի անխուսափելիության համոզմունքի ձևավորմամբ դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժշտությունը: Լոռու մարզի դատախազությունում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արթուր Դավթյանը տեղի իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազությունում վերջերս կայացած քննարկման արդյունքներով ապօրինի անտառահատումների կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման հարցում հետևողականություն հանդես բերելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տրված հանձնարարականների անվերապահ կատարման անհրաժեշտության վրա: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն իր հերթին տեղերում ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Եղեգնաձորի և Լոռու կայազորների նորանշանակ զինվորական դատախազներին: ՀՀ զինվորական դատախազը առանձնացրել է քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ սերտ համագործակցությամբ առաջին հերթին զինծառայողների միջև կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման, ծառայողական պարտականությունների կատարումից խուսափելու կամ ոչ պատշաճ կատարելու անցանկալի հետևանքների շուրջ բացատրական աշխատանքների միջոցով հանցագործությունների կանխարգելման գերխնդիրը: Նա կարևորել է օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նախաքննության ընթացքում քննչական և դատավարական այլ գործողությունների անհարկի հապաղումներ թույլ չտալու նպատակով դատախազական ներգործության մեխանիզմների գործադրումը:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am