ԱՄՆ պաշտոնյան կոչ է անում շարունակել Արցախում ականազերծման ֆինանսավորումը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ: «Մի փոքր խոսենք Արցախում ականազերծման գործընթացի մասին: Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ուղղված մեր օգնության ծրագրերը 1998թ.-ից ի վեր աջակցել է կյանքեր փրկող մայրական առողջության պահպանմանը, մաքուր խմելու ջրի ապահովմանը, մաքրել տարածքները ականներից և չպայթած սարքավորումներից: HALO Trust կազմակերպությունը, որը ղեկավարում է ականազերծման գործընթացը, հաղորդում է, որ 88%-ով ավարտին է հասցրել իր առաքելությունը, սակայն դեռևս ԱՄՆ-ի դրամական միջոցների կարիքն ունի կյանքեր փրկող իր գործունեությունը շարունակելու համար. դեռևս հավելյալ մարդասիրական կարիքներ կան: Արդյո՞ք ակնկալվում է, որ HALO Trust-ը կֆինանսավորվի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել ականազերծման գործընթացը», – հարցրել է կոնգրեսական Շերմանը: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալի պաշտոնակատար դեսպան Ջոն Հեֆերնն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, տրամադրել ենք 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, մարդասիրական օգնություն, ինչպես ձևակերպեցիք, ջրի և ականազերծման [համար]: Ինչպես հասկացա, HALO Trust-ի վերջին զեկույցում հաշվարկվել է վերջինիս ականազերծման գործընթացի մոտավորապես 96-97% իրագործում, ինչը շատ կարևոր է, և պետք է դրա գնահատականը տրվի նախքան հաջորդ քայլի մասին որոշում կկայացնենք»: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում տնօրենի օգնականի պաշտոնակատար Մարգո Էլլիսը հավելեց, որ ականազերծումը սովորաբար ֆինանսավորվում է իրենց տարածաշրջանային բյուջեից: «Նախկինում հայց ենք ուղարկել Կոնգրեսին, որպեսզի մեզ ներգրավեն դրանում, և նմանատիպ հայց կներկայացնենք», – ավելացրեց նա: Համագումարն իր 2018թ. ֆինանսական տարվա վկայությունում կոչ էր արել ոչ պակաս քան 8 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախին, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: «Հարաբերականորեն փոքր ներդրմամբ Ամերիկան հնարավորություն ունի զգալի փոփոխություն բերել Արցախի ժողովրդի առօրյա կյանքում», – հայտարարված է Համագումարի վկայությունում: Կոնգրեսական Շերմանը նաև բարձրացրել է Հայաստանի հետ երկկողմ հարկային համաձայնագրի բանակցային գործընթացի և այդ համաձայնագրին առաջնահերթություն տալուն Պետքարտուղարությունում կարևորությունը: Նա հայտարարել է. «Մենք ականատես ենք եղել ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրային փոխգործակցության աճի, այդ թվում, դեսպանի հաղորդմամբ` ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ամերիկյան ներդրումների Հայաստանում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում», – հավելել է Շերմանը: «Գանձապետարանը պետք է առաջնահերթություն նշի, թե որտեղ պետք է տեղակայվեն իրենց հարկային հարցերով իրավաբանները, և մի շարք այլ երկրներ ցանկանում են բանակցել մեզ հետ այս համաձայնագրերի կապակցությամբ: Սակայն իմ կարծիքով մեր ազգային անվտանգության շահերից է բխում լավ առևտրային կապեր ունենալ նախկին խորհրդային պետությունների հետ»: Շերմանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք ամերիկյան մոդելի վրա կհիմնվեն: Ավելի վաղ լսումների ժամանակ դեսպան Հեֆերնը նշել էր, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի հետ օգնության վրա հիմնված հարաբերություններից անցնել առևտրային հարաբերությունների: Էլլիսը ավելացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն «որոշել էր կենտրոնանալ ՏՏ և էներգետիկայի ոլորտներում, քանի որ դրանք ոլորտներ էին, որոնք կարող են ոչ միայն խթանել եվրաատլանտյան ինտեգրումը, այլև հնարավորություն տալ ԱՄՆ-ի բիզնեսի ընդլայնման և Հայաստանի հետ գործընկերության համար»: Իր գրավոր վկայությամբ Էլլիսը հայտարարել է. «ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության և եվրոպական այլ դոնոր կազմակերպությունների հետ` առաջնահերթություն տալու օգնությանը, համատեղ ֆինանսավորելու ծրագրերին, և առավելագույն լծակներ ձեռք բերելու՝ միաժամանակ կրկնապատկումից խուսափելով: Հայաստանում, օրինակ, երեք տարի շարունակ համագործակցում ենք մասնավոր հատվածի, ընդունող երկրի կառավարության և Երևանի պետական համալսարանի հետ՝ հանրային-մասնավոր գործընկերությամբ՝ 7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի» համար: ԱՄՆ ՄԶԳ-ի 2,5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը բերում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար ոչ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման՝ ի աջակցություն այս ծրագրի, որը կզարգացնի և կհզորացնի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաներում և կբարելավի նրանց հետազոտական ներուժը կրթության բնագավառում»: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին ավելի շատ առևտրային ու ներդրումային ուղղությամբ. այդ աշխատանքներն անհրաժեշտ են, հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական և թուրքական համակարգված շրջափակումների շարունակվող քայքայիչ հետևանքները», – նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ուղղված ԱՄՆ-ի օգնությունը մեծ մասը, բացառությամբ ժողովրդավարության կառուցման և մարդասիրական օգնության, §քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի վճռել և չի հաղորդել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու բոլոր տեսակի շրջափակումներն ու hարձակողական ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ¦ կամ [ԱՄՆ] նախագահը կասեցնում է այն [բանաձևը] հօգուտ ԱՄՆ ազգային շահերի: Հաշվի առնելով Ալիևի վարչակազմի դեմ համատարած աճող վկայությունները, Հայաստանն ու Արցախը պետք է ավելի շատ օգնություն ստանան ի հավելումն առևտրային և ներդրումային ծրագրերի», – նրանք եզրափակել են:   Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am