Ավետիք Չալաբյանը կարդարացվի, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է․ պաշտպան (video)

Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածը հակասահմանադրական է, որովհետեւ Սահմանադրությամբ չի հետապնդվում որեւէ նպատակ, որը կապված է հավաքներին մանսակցելու համար նյութապես շահագրգռելու հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին մամուլի ասուլի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենք խորը ուսումնասիրություն են արել այս հարցում եւ դատախազությանը հորդորել են այս հարցով դիմել ՍԴ: Դատախազությունից ստացել են մեկ նախադասություն պարոնակող պատասխան. «ՍԴ դիմելու հիմքեր առկա չեն»:

Իրենք դիմել են նաեւ ՄԻՊ-ին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման էն ենթարկվում Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ: «Այսինքն ստացվում է, որ ունենալու ենք մի իրավիճակ, երբ 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է: Նման պայմաններում վարութն իրականացնող մարմնի կողմից ներկայացվեց կալանավորման միջնորդություն: Բայց դա խոչընդոտ չհանդիսացավ, որ քննիչի միջնորդությունը բավարարվի: Մեր կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, որը մակագրվեց դատավոր Արմեն Դանիելյանը: Չնայած բավականին ծավալուն քննարկում իրականացվեց, այնուամենայնիվ պարոն Դանիելյանի որոշման եւս բավարար արձագանք չկար մի շարք հանգամանքների, օրինակ հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր կողմից առաջ քաշած թեզին, որ քրեական գործում այդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է»,-ասաց նա:

Արթուր Հարությունյանը նաեւ նշեց, որ երբ հայտնի ձայնագրության հրապարակումից երեք օր անց գնացել են Ավետիք Չալաբյանի բնակարանը խուզարկելու, նա եղել է քնած. «Դժվար թե քննությունից խուսափող անձը դեպքից երեք օր անց քնած լիներ, երբ գիտեր, որ առկա է նման ձայնագրություն եւ կարող են իրավական գործընթացներ սկսվել»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am