Սա մանկապարտեզ է, դուք դատավոր չեք. Եղնուկյանը ջրի շշի պատճառով նիստից հեռացվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:Դատավորը պետք է ընթերցեր, թե ինչ է որոշել՝ նիստին չներկայացած փաստաբանների առնչությամբ, սակայն մինչ այդ հայտարարեց՝ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը ջրի շշով է ներկայացել, ինչն արգելված է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան խնդրեց եւ պահանջեց, որպեսզի շիշը հանձնի ոստիկանին: Եղնուկյանը չհամաձայնեց. «Ես մեկ տարի է՝ այս շշով եմ գնում դատերի, այն միշտ ինձ հետ է»: Դատավորն էլ հակադարձեց. «Նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է. սա ձեզ համար բուֆետ չէ»: Տիգրան Հայրապետյանն էլ վրդովված հայտարարեց. «Սա ձեզ համար մանկապարտեզի դահլիճ չի, դուք դատավոր չեք, իմ գործողություններն օրինական են»: Նիստը երրորդ անգամ ընդմիջվեց, որպեսզի դատավորը որոշում կայացնի Հայրապետյանի հանդեպ սանկցիա կիրառելու առնչությամբ: Փաստաբանը բարկացավ ու հայտարարեց, որ հեռանում է դատարանից:
