Ադրբեջանում գնդակահարել են քիքբոքսինգի չեմպիոնին
Ադրբեջանի Գյանջա քաղաքում գնդակահարել են Քիքբոքինգի Ադրբեջանի երկակի չեմպիոն Էմիլ Ջալիլովին, գրում է «Ենի մուսավաթ»-ը։ Ջալիլովի վրա կրակել են սեփական ավտոմեքենայում։ Նրա մահվան մասին Facebook-ի իր էջում գրել է նաեւ Ադրբեջանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր Ադիլ Ալիեւը։ Պատգամավորն իր ցավակցություններն է հայտնել 32-ամյա մարզիկի ընտանիքին։
