«Գծի տերերը» թելադրում են երթևեկության կարգը Երևանում. Արմեն Պողոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սկսած հունվարի 1-ից չի կարողանում կապ հաստատել, առավել ևս հանդիպել բրիտանական ընկերության հետ: «Հունվարի 1-ից ես դիմում եմ քաղաքային իշխանություններին, խնդրում եմ ինձ ծանոթացնել բրիտանական էքսպերտների ու փորձագետների հետ: Արդեն 7-րդ ամիսը վերջանում է, բայց միշտ մերժում եմ ստացել: Մարդիկ պարտիզան են, պարտիզանական մեթոդով են աշխատում, չեն բարեհաճում ինձ հետ հանդիպել: Այս վիճակը, որ կա մեր քաղաքում, ձեռք է տալիս շահառուներին՝ 7 կամ 17 մարդու, իսկ մնացած 1.5 մլն մարդիկ տառապում են: Ինչո՞ւ պետք է այդ «գծի տերերը» թելադրեն երթևեկության կարգը Երևանում»,- նշեց նա: Ինչպես հիշեցրեց՝ բրիտականական ընկերությանը, որի փորձագետները ուսումնասիրություններ են իրականացնում վճարվել է 850 հազար եվրո:
