«Գազպրոմը» կդադարեցնի «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումները
«Գազպրոմը» Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» հունիսի 21-28-ը պլանային տարեկան սպասարկում կանցնի, եւ այդ պատճառով գազատարի երկու գծերով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի։
«Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիա եւ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ թուրքական տարածքով տարանցիկ գազ մատակարարելու համար։
