Օկուպացված Ջրականում տեղի ունեցած միջադեպից տուժած ադրբեջանցիների թիվը հասել է 7-ի
Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում ականազերծում իրականացնող Ադրբեջանի ականազերծման գործակալության 7 աշխատակիցներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով հոսպիտալացվել են։
Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բոլոր տուժածները գործակալության աշխատակիցներ են։ Առավել ծանր վնասվածքներ ստացած 7 հոգի հոսպիտալացվել են, մի քանիսն էլ՝ դարձյալ վնասվածքներով, հոգեբանական աջակցություն են ստացել։
