Նորությու՞ն է, որ Նիկոլի օգնականը կամ ընկերը պիտի դատախազ դառնա

Այս իշխանության կադրային զինանոցում նոր բան փնտրել իմաստ չունի։ Եթե որևէ կադր են բերում, պիտի հասկանալ՝ սա ի՞նչ ծառայության նպատակով է բերվում։ Խոսքս ոչ թե հանրային, այլ մեկ մարդու ծառայելուն է վերաբերվում։


Սեպտեմբերի 16 -ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Գլխավոր դատախազի ՔՊ-ի թեկնածուն Աննա Վարդապետյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշում է , որ 35- ամյա Աննան թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը։ 


Եթե ՔՊ խմբակցության ղեկավարն այդպես է ասում, ուրեմն պիտի հասկանալ, թե որոնք են նրա նշած բարձր բարոյական ու արժեքային հատկանիշները։ Մասնագիտական կրթության մասին չեմ խոսում, քանի որ Հայաստանում Աննայի նման հազարավոր մասնագետներ կան, որոնք նոր իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրել ու հետաքրքրում։ Ծանոթանում եմ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա գործունեությանը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար, 02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Էլ շարունակել պետք չէ։ Որևէ մեկը կարո՞ղ է կասկածել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն օգնական է կարգել մեկին, ով իրեն չի ծառայելու։ Ստացվում է որ մինչև գլխավոր դատախազ դառնալը կադրը լրիվ համապատասխանել է փաշինյանական բարձր բարոյականությանն ու արժեքային վեհ հատկանիշներին։ Առանց փակագծեր բացելու, ասեմ, որ Աննան լա՜վ վերահսկելի է Փաշինյանի կողմից։ Մամուլում այդ առթիվ բավականին աղմուկ եղել է, որ կոծկվել է։ Փաշինյանի կոմրոպատը այդ կոծկումն է, որն ամեն անպատեհ ժամի կարող է բացել։

Էդքան արժանիքներից խոսելու փոխարեն ասեիք՝ Նիկոլի օգնականն է գլխավոր դատախազ դառնում։ Նորությու՞ն է, որ Նիկոլի օգնականը կամ ընկերը պիտի դատախազ դառնա։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am