Թագուհին՝ խաղից դուրս

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է:


ՔՊ-ականներն իրենց այդ քայլը կներկայացնեն իբրեւ բյուջեի տնտեսում եւ կշեշտեն, թե հերիք չէ՝ աշխատանքի չեն գալիս, դեռ մի բան էլ ի պաշտոնե շարքային պատգամավորներից բարձր են վարձատրվում, օգտվում ծառայողական ավտոմեքենաներից: Երեկ իշխող խմբակցության ղեկավարը հաստատել է այս լուրերը: Եվ չնայած 2 խմբակցությունները 3 հանձնաժողով են ղեկավարում, ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ում «սվոյ» են համարում, «բացի այդ՝ նա շարժման օրերին խորհրդարան էր գալիս, նիստեր անում»:


Բայց առանցքայինն ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Իշխան Սաղաթելյանի հետկանչն է: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի լիազորությունները դադարեցնելու որոշումը եւս ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ:

 

դիտվել է 1004 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am