Վաճառքի հանված պետական գույքի արժեքը 5 տարում իջել 164 միլիոնով

Հրապարակը գրում է. «Երևանում մշտապես ահազանգեր են հնչում վերելակը խափանվելու, պոկվելու, արտակարգ դեպքերի մասին, որոնք եր­բեմն կյանք են խլում: Պատճառն այն է, որ Հայաստանի վերելակային տնտե­սությունները, սպասարկումը խայտա­ռակ վիճակում են: Ընդամենը օրերս՝ հուլիսի 23-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճո­պանները պոկվել էին, ու վերելակը՝ լի մարդկանցով, 8-րդ հարկից ընկել էր առաջին հարկ: Երևանում 2006-2015 թթ. վերելակների անսարքության հե­տևանքով ունեցել ենք 8 զոհ, 16 վի­րավոր:   Պատճառն այն է, որ պետությունը պատշաճ գումար չի հատկացնում վե­րելակային պարկի թարմացման հա­մար: Իսկ վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույց համարվող «Երվերելակ» ընկերությունը գտնվում է ամենավատ վերելակից էլ խեղճ վի­ճակում: Թե ինչ կարելի է անել քայքայված հիմնարկի հետ, մեր կառավարու­թյունից լավ ոչ ոք չգիտի: Վաճառել ու վերջ, թող գնորդն ընկնի կրակը:   Պետական գույքի մասնավորեցման ծրագրում արդեն որերորդ անգամ ներառվում է «Երվերելակ» ՓԲԸ-ն, բայց չի մասնավորեցվում: Գտնվում է Երևանում, Մասիսի նրբանցք թիվ 13 հասցեում: Մասնավորեցման է ներկայացրել Կառա­վարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Նախկինում հենց այս ընկերությունն էր պատասխանատու վերելակների գործարկման համար: Այժմ բազմաբնակարան շենքերի վերելակների գործունեության պատասխանատու­ները վարչական շրջանների համատի­րություններն են, որոնք համարվում են սպասարկման ոլորտում ամենաչկայացած հիմնարկները:   2006-2007թթ. մասնավորեցման առաջարկվող՝ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ներառված էր «Երվերելակ» ընկե­րությունը: Այդ ժամանակ հիմնարկը Երևանի քաղաքապետարանի ենթա­կայության տակ էր: Չմասնավորեցվեց: 2009-ին կառավարության որոշմամբ տնօրինումը վերապահվեց Կառավա­րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:   Դա, սակայն, ոչինչ չփոխեց հիմ­նարկի կյանքում: 2012-ի հունիսի 14-ի նիստում կառավարությունը որոշեց «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:   Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում էր 257 մլն. 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները՝ 3 մլն. 772 հազար 200 դրամ: Ակնկալ­վում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կա­նոնավոր գործունեությունը, ավելաց­նել պետբյուջեի մուտքերը: Սակայն որևէ մեկը գնելու ցանկություն չհայտ­նեց: 2013թ. սեպտեմբերի 13-ի նիս­տում կառավարությունը կրկին հիշեց «Երվերելակին»՝ դարձյալ վաճառելու համար: 22 մլն. դրամով ընկել էր բաժնետոմսերի գինը՝ դառնալով 235 մլն. դրամ, պարտավորությունները՝ աճել՝ կազմելով 4.1 մլն. դրամ: Դարձյալ գնորդ չհայտնվեց:   Վարչապետի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 94-Ա որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ-ի համար ներկա­յացվեց մասնավորեցման փաթեթ: Հաջորդ անգամ կառավարությունը վաճառքի որոշում կայացրեց 2017թ. մարտի 30-ի նիստում: Բաժնետոմսե­րի գինն արդեն կտրուկ անկում էր գրանցել՝ հասնելով 94 մլն. 9 հազար 740 դրամի: 5 տարում 164 մլն. դրա­մով իջել էր բաժնետոմսերի գինը, ինչը զարմանալի էր: Վաճառքի արդյուն­քում ստացվելիք գումարի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը՝ համայնքային բյուջե»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am