Դատավորներ Դավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանը ծանուցվել են՝ իրենց դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը ներկայանալու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կծանուցվեն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը ներկայանալու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու հատկանիշներով, սակայն դատախազությունից գրությամբ պատասխան են ստացել առ այն, որ «հաղորդում անունով դիմումը» նույնիսկ հանցագործության մասին տեղեկություններ չի պարունակում։ Այլ խոսքով՝ իրավապահները պատշաճ կարգով հաղորդմանն ընթացք չեն տվել, անգամ նյութեր չեն նախապատրաստվել, որոշում չի կայացվել՝ քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին։ Փաստաբանները դատական կարգով վիճարկում են դատախազության կողմից հաղորդումը պատշաճ կարգով չքննարկելը, դատախազության անգործությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, այսօր կայացել է բողոքի քննությունը, բողոքաբեր կողմը ներկայացրել է բողոքը, դատախազը՝ առարկությունները։ Փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը որոշել է հաջորդ նիստին ծանուցել նաև դատավորներ Դավիթ Արղամանյանին և Արմեն Դանիելյանին, քանի որ բողոքն առնչվում է վերջիններիս շահերին, ներկայացված է՝ իրենց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Ցանկության դեպքում վերջիններս կներկայանան դատական նիստին։ Դատարանը նաև որոշակի նյութեր է պահանջել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

դիտվել է 1184 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am