Կախված հայտնաբերված վանաձորցի զինվորը մահից ժամեր առաջ 20.000 դրամ է խնդրել ընկերոջից (ֆոտո) NEWS.am

NEWS.amի - փոխանցմամբ, ՊՆ N զորամասի հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել: Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաեւ մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել: Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ: Վերջինը ծառայությունից մշտապես գոհ է եղել, երբեւէ որեւէ բողոք կամ դժգոհություն չի արտահայտել: Ծառայության մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արձակուրդ է եկել ու հետ վերադարձել բարձր տրամադրությամբ: Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին: Վարդանը սովորել է Վանաձորի թիվ 5 դպրոցում: Դպրոցում առաջադիմությունը բարձր չի եղել, փոխարենը տեւական ժամանակ տարված է եղել ֆուտբոլ մարզաձեւով: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը: Ուսումը մտադիր էր շարունակել ծառայությունն ավարտելուց հետո:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am