Վերևների հետ ջերմ հարաբերությունները վճռորոշ եղան
Հրապարակը գրում է.«Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրեն Արմեն Աբրահամյանը զինվորական է եղել, ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Չնայած, ըստ տեղեկությունների, վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել: Նա 90-ականներին մասնակցել է արցախյան պատերազմին, իսկ 2006-ին նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Նշենք, որ ՀՅԴ-ն, ի դեմս նախարար Արծվիկ Մինասյանի, ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը: Նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, անցած շաբաթ ազատման դիմում ներկայացրեց՝ Դիլիջանում ծառերի զանգվածային ջարդի պատմության հրապարակայնացումից հետո: Ի դեպ, ազգային պարկի պաշտոնական կայքէջում երեկվա դրությամբ տնօրենը դեռ Սահակ Մուրադյանն էր:
