Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպով զարգանում է, դա չի կարող չմտահոգել Հայաստանին

Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում։

Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։

Մյուս կողմից՝ այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ, տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։

ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեմ ընդհանուր ճակատի ձևավորումը սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։

ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումը, ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։

Պատահական չէ, որ մեծ թվով երկրները իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչը աշխարհի ինչ-որ անկյունում պայթելու է։

Բնականաբար, աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, որոնք հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրները իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։

Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանը աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար», - գրել է պատգամավորը։

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am